«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան, որը նախկինում խաղացել է անգլիական «Լիդսում», խոսել է Պրեմիեր լիգայի մասին։
«Պրեմիեր լիգան լավագույն լիգան է խաղալու և դիտելու համար։ Պրեմիեր լիգայում դուք կարող եք դիտել, թե ինչպես են երկու թիմերը հարձակվում 90 րոպե շարունակ՝ անկախ մրցակցից», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ռաֆինյան «Լիդսում» խաղացել է 2020-ից 2022 թվականներին։ Բրազիլացին անգլիական ակումբի կազմում անցկացրել է 67 խաղ, խփել 17 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։