«Մարսելը» կգնի Պիեռ-Էմիլ Հոյբերգի տրանսֆերային իրավունքները

«Մարսելը» շուտով կգնի Դանիայի հավաքականի կիսապաշտպան Պիեռ-Էմիլ Հոյբերգի տրանսֆերային իրավունքները, ով վարձակալությամբ հանդես է գալիս «Թոթենհեմից»։

Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը միացել է «Մարսելին» 2024 թվականի հուլիսին, իսկ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված գնման տարբերակն արդեն ակտիվացել է, և լոնդոնյան ակումբը տրանսֆերից կվաստակի 13 միլիոն եվրո։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր, իսկ «Մարսելը» 62 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։