Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո չի խաղա Ամերիկյան կամ Արաբական որևէ ակումբում։ Սպասվում է, որ բելգիացին կմնա եվրոպական ֆուտբոլում։
Ինսայդեր Սաշա Տավոլիերիի խոսքերով՝ Դե Բրույնեն արդեն համաձայնվել է տեղափոխվել «Նապոլի»։
Իտալական ակումբը Դե Բրույնեին առաջարկում է 2+1 պայմանագիր, սակայն ֆուտբոլիստն ինքը պնդում է, որ պայմանագրի երրորդ տարին պետք է երաշխավորված լինի։
«Նապոլիի» ղեկավարությունը մեծ հույսեր է կապում բելգիացու օգնությամբ ՉԼ-ում լավ հանդես գալու հետ կապված։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի մրցաշրջանի ավարտին մնացել է երկու տուր։ «Նապոլին» առաջին տեղում է՝ մեկ միավորով առաջ անցնելով «Ինտերից»։