«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հավանություն է տվել ակումբի կողմից ամռանը կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը ձեռք բերելու փորձերին։ Այս մասին հաղորդում է Transfer News Live-ը։
Սանչոն այժմ վարձավճարով խաղում է «Չելսիում»։ 25-ամյա ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է տուգանք վճարել՝ Սանչոյի պարտադիր հրաժարագնի տարբերակը չակտիվացնելու համար։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ջեյդոն Սանչոյին գնահատում է 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։