«Բարսելոնայի» հարձակվողական կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է Իսպանիայից տեղափոխվել Անգլիա, հայտնում են Todofichajes պորտալի լրագրողները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Չելսին»։ «Ազնվականների» ղեկավարությունը պատրաստ է իսպանացու համար առաջարկել 40 միլիոն եվրո։ Ֆերմինի ներկայիս պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Transfrmarkt-ը նրա արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը անցկացրել է 25 խաղ, խփել չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։