«Բարսելոնան» պլանավորում է 2026 թվականի ամռանը պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ:
Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ հնարավոր տրանսֆերի համար «Բարսելոնան» մտադիր է ներգրավել 175 միլիոն եվրո՝ սա նորվեգացու հրաժարագնի կետի գումարն է, որը կարող է ակտիվացվել 2026 թվականին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ վերլուծաբաններ կասկածի տակ են դրել, թե արդյոք կա հրաժարագնի կետ։
Կատալոնական ակումբի ֆինանսական վիճակը բարդացնում է իրավիճակը, քանի որ «Բարսելոնան» դեռևս չի լուծել իր ֆինանսական խնդիրները:
«Բարսելոնայի» ղեկավարությունը Հոլանդին տեսնում է որպես թիմի նորացման գլխավոր դեմք Ռոբերտ Լևանդովսկու դարաշրջանի ավարտից հետո, որի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Նշվում է, որ Հոլանդը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա», չնայած «Ռեալ Մադրիդի» հետաքրքրությանը։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 30 գոլ։