«Յուվենտուսը» հետաքրքրված է թիմի պաշտպան Ռենատո Վեյգային տրանսֆերը գնելով, որի իրավունքները պատկանում են «Չելսիին»։
Պորտուգալացին «Ծեր Սինյորային» միացել է հունվարին՝ մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ՝ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։ Կողմերը դեռևս չեն համաձայնեցրել տրանսֆերի արժեքը։
Ռենատո Վեյգան թուրինյան թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։