«Բարսելոնայի» սանը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»

«Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, ով մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի մադրիդյան թիմը, հետաքրքրված է 29-ամյա իսպանացուն ձեռք բերելով։

Ավելի վաղ Խաբի Ալոնսոն հայտարարել էր գերմանական ակումբից հեռանալու մասին։

Գրիմալդոն «Բարսելոնայի» սան է։ Նա «Բայերում» հանդես է գալիս 2023 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։