Հայաստանի Գավաթի եզրափակչի «Նոա» -«Արարատ-Արմենիա» հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ «Նոայի» հաղթանակով։
Առաջին խաղակեսն անցավ հիմնականում «Նոայի» խաղային առավելությամբ, սակայն միայն 41-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հելդեր Ֆերեիրան առաջ մղելով «Նոային», իսկ 44-րդ րոպեին Մարիուս Նուբիսին պատասխանեց՝ խաղի հաշիվը դարձնելով 1-1։
Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Հելդեր Ֆերեիրան դուբլ ձևակերպեց՝ կրկին առաջ մղելով Ռուի Մոտայի թիմին։ 87-րդ րոպեին Մատեուս Այասը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասըէ խաղի հաշիվը դարձնելով 3-1։
Արդյունքում «Նոան» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։