📸 «Ռեալի» երկրպագուները «Բարսելոնայի» դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են «Ամոթ» գրությամբ պաստառով

Լա Լիգայի 35-րդ տուրի արտագնա խաղում «Ռեալ Մադրիդը» պարտվեց «Բարսելոնային»՝ 3-4 հաշվով։

Հեղինակավոր Marca հրատարակության տվյալներով՝ «Ռեալի» երկրպագուներից մի քանիսը հավաքվել են ակումբի բազայում՝ ֆուտբոլիստներին ողջունելու և ցուցադրել են «Ամոթ» գրությամբ պաստառ։ Անվտանգության աշխատակիցները հետագայում հեռացրել են այն։

Այս պահին «Բարսելոնան» 82 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Մադրիդը» 75 միավորով երկրորդ տեղում է։