«Բայեր Լևերկուզենի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ մինչև 2028 թվականը:
Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը «Ռեալ Մադրիդում» կսկսի աշխատել ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունից, որը կմեկնարկի հունիսի 15-ից հուլիսի 13-ը և կանցկացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Խաբի Ալոնսոն «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձավ Գերմանիայի չեմպիոն և նվաճեց Գերմանիայի գավաթը։