Խաբի Ալոնսոն պատասխանել է իր նոր ակումբի մասին հարցին

«Բայեր Լևերկուզենի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է այն հարցին, թե երբ կհայտարարվի իր հաջորդ ակումբի անունը։

«Իմ հաջորդ ակումբը՞։ Մենք պետք է սպասենք։ Հայտարարությունը շուտով կլինի», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում։

Մայիսի 9-ին «Բայեր Լևերկուզենի» մամուլի ծառայությունը հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։

Մասնագետի հաջորդ աշխատանքը, ինչպես նշվում է, կլինի «Ռեալ Մադրիդը», որտեղ նա կփոխարինի Կառլո Անչելոտտիին։

Ալոնսոն «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։ Նրա գլխավորությամբ ակումբը նախորդ մրցաշրջանում դարձել է Գերմանիայի չեմպիոն և նվաճել Գերմանիայի գավաթը։