«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է կատալոնական ակումբում ունեցած ապագայի մասին և ասել, որ ապագայի հետ կապված որոշումը պետք է կայացնի իր կինը։
«Տանը որոշումների մեծ մասն կինս է կայացնում։ Ես դրանից ընդհանրապես չեմ ամաչում։ Սովորաբար ես եմ զբաղվում ֆուտբոլային հարցերով, բայց հիմա իրավիճակն անսովոր է։ Մենք պլանավորում էինք մեկ տարով գալ այստեղ, ապա վերադառնալ և գոլֆ խաղալ», – ասել է Վոյցեխ Շչեսնին։