«Վերոնան» պատասխանել է Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին հարցին

Իտալական «Վերոնան» այս պահին հետաքրքրված չէ «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Շոն Սոլիանոն Euro-Football առցանց հրատարակության համար տված մեկնաբանության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիկնիզյանը գտնվում է իտալական ակումբի ուշադրության կենտրոնում։

«Այս պահին մենք որևէ հետաքրքրություն չունենք ֆուտբոլիստի նկատմամբ», – նշել է մարզական տնօրենը։

Այս մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արեժքը գնահատվում է վեց միլիոն եվրո։