Մրցավարական որոշումների վերլուծության մեջ մասնագիտացած X սոցիալական ցանցի Archivo VAR հաշիվը վերլուծել է Լա Լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» (4-3) խաղում տեղի ունեցած երկու վիճահարույց դրվագները։
Հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Հերնանդեսը սխալմամբ չի նշանակել 11 մետրանոց հարված «Ռեալի» դարպասին հանդիպման վերջում, երբ «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը հարվածել է կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի ձեռքին։
«Չուամենին, ձեռքը մեկնած և այն հեռացնելու փորձ չանելով, Ֆերանի հարվածը կասեցրեց մոտ հեռավորությունից։ Չնայած VAR-ի՝ միջադեպը վերանայելու խնդրանքին, մրցավարը որոշեց մնալ իր դիրքորոշմանը», – ասվում է Archivo VAR-ի հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ 90+6-րդ րոպեին մրցավարը սխալմամբ չեղարկել է տանտերերի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի գոլը՝ ձեռքով խաղի համար։
«Ֆերմինի ձեռքով խաղը չի համապատասխանում կանոնակարգի այն կետին, որը նշում է, որ այն պետք է վերանայվի», – ասվում է Archivo VAR-ի հաղորդագրության մեջ։