«Բարսելոնան» կարող է այս ամռանը պայմանագիր կնքել բրազիլացի վինգերի հետ։
El Nacional-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» սպորտային ղեկավարությունը՝ Դեկուի գլխավորությամբ, ուշադիր հետևում են Անտոնիի իրավիճակին։
Ըստ աղբյուրի՝ Անտոնին համապատասխանում է այն չափանիշներին, որոնք «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գնահատում է հարձակվողական գծի ֆուտբոլիստների շրջանում։
Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն անգլիական ակումբը հույսը չի դնում 25-ամյա բրազիլացու վրա։ «Բետիսը» չի կարող գնել Անտոնիի տրանսֆերը ֆինանսական պատճառներով։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո։