«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության «Տորինոյի» հետ խաղի համար թիմի ռոտացիայի մասին։ Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 11-ին՝ Սերիա Ա-ի 36-րդ տուրի շրջանակներում և ավարտվել է 2-0 հաշվով։
«Երկար և դժվար մրցաշրջանից հետո ես պետք է տղաներին հանգիստ տայի։ Չեմ կարծում, որ մենք կվերադարձնենք որևէ մեկին, ով բացակայել էր «Լացիոյի» դեմ խաղին, բայց կտեսնենք, թե ինչ կլինի «Կոմոյի» դեմ վերջին խաղում», – մասնագետի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։