Միկել Արտետա. «Երբ թիմը այսպես է խաղում, դա իմ մեղքն է»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան քննադատել է թիմի խաղը Անգլիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղի (2-2) առաջին խաղակեսում։

«Առաջին խաղակեսում մեր խաղը շատ հեռու էր մեր մակարդակից։ Ի՞նչն էր ինձ հիասթափեցրել։ Շատ բան, հատկապես պաշտպանողական գործողությունները։ Այո, մենք արձագանքեցինք, բայց ինձ համար ամենակարևորը գործողություններն են։

Երբ թիմը այսպես է խաղում, դա իմ մեղքն է։ Խոսքը խաղացողների մասին չէ։ Ամեն ինչ մեր մասին է։ Ոչ ոք չի ընդունում այս չափանիշները։ Սա, հավանաբար, շատ ցավալի է», – Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։