«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» 0-2 հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին»։ Սա «Կարմիր սատանաների» 17-րդ պարտությունն է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Ինչպես հաղորդում է Squawka-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում պարտվել է 17 խաղում՝ 51 տարվա ընթացքում առաջին անգամ։
Սա նաև Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ընդամենը երկրորդ դեպքն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում հաղթել յոթ անընդմեջ խաղում։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1992 թվականին։
Այսպիսով, ակումբը սահմանեց 21-րդ դարի երկու անձնական հակառեկորդ։
Հիշեցնենք, որ անցկացրած 36 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը՝ վաստակելով 39 միավոր։