«Լիվերպուլը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

«Լիվերպուլը» փոխարինող է փնտրում թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, ով ամռանը պատրաստվում է լքել ակումբը։

Այս մասին հաղորդում է L’Équipe-ը։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը հետաքրքրված է «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի և «Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնի ծառայություններով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը չի երկարաձգի պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ և կլքի թիմը որպես ազատ գործակալ։