Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» հետաքրքրված է 33-ամյա բելգիացով, ով ամռանը կդառնա ազատ գործակալ։ Նեապոլիտանական ակումբի մարզական տնօրեն Ջովաննի Մաննան դեռ չի հաստատել ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը։

Ապրիլի սկզբին Կևին Դե Բրույնեն հայտարարեց մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։ Նա թիմում հանդես է գալիս 2015 թվականից։