Հայտնի է՝ երբ է ցանկանում Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կնքել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է խաղալ «Ռեալ Մադրիդի» կազմում աշխարհի ակումբային առաջնությունում։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»՝ որպես ազատ գործակալ։ Կարևոր է ընդգծել, որ Տրենտի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է հունիսի 30-ին, իսկ ակումբային աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 15-ին:

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պայմանագիր կնքել խաղացողի հետ մրցաշարից առաջ բացվող հատուկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: H խմբում «Ռեալ Մադրիդի» մրցակիցները կլինեն «Ալ-Հիլալը», «Պաչուկան» և «Ռեդ Բուլ Զալցբուրգը»։