«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև թիմակիցներ Բենժամեն Պավարն ու Դավիդե Ֆրատեսին այս շաբաթ կվերադառնան մարզումներին։
Ըստ «Gazzetta dello Sport»-ի՝ Մխիթարյանն ու Ֆրատեզին վնասվածքներ էին ստացել Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղում։ Երկուսի վնասվածքները լուրջ չեն, և նրանք այս շաբաթ կմիանան ընդհանուր մարզումներին։
Բենժամեն Պավարը շարունակում է վերականգնվել կոճի վնասվածքից, սակայն վերադարձի հստակ ժամկետ չի նշվում։