Հայտնի է` որքան կվաստակի Կառլո Անչելոտտին Բրազիլիայի հավաքականում

Իտալացի մարզիչ Կառլո Անչելոտտին կդառնա ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։

Globo Esporte-ի տվյալներով՝ իտալացին Բրազիլիայում տարեկան կստանա 10 միլիոն եվրո։ Նա մոտավորապես նույնքան գումար էր վաստակում «Ռեալ Մադրիդում»։

Եթե ​​Անչելոտտին հաղթի առաջիկա Աշխարհի առաջնությունը, նա կստանա ևս 5 միլիոն բոնուս։ 65-ամյա մասնագետի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին հայտարարվեց այսօր։