Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Կարծում եմ՝ պետք է սիրտս ստուգեմ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է իր հույզերով Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռեալ Մադրիդի» դեմ տարած հաղթանակից հետո (4-3)։

«Սա երկրպագուների և ֆուտբոլիստների համար է։ Սա ֆանտաստիկ էր։ «Ռեալ Մադրիդը» հիանալի թիմ ունի։ Մենք կարողացանք վերադառնալ 0-2-ից հետո, և սա «Ինտերի» հետ խաղից հետո էր, ավելի քան 120 րոպե խաղից հետո։ Հեշտ չէր, բայց մենք հիանալի խաղացինք։ Կարծում եմ՝ պետք է սիրտս ստուգեմ։

Կարծում եմ՝ մենք պետք է լրջորեն բարելավենք մեր պաշտպանությունը։ Երբ մենք ճնշում ենք գործադրում, ամեն ինչ լավ է ընթանում, բայց եթե սխալվենք, հատկապես, ինչպես առաջին գոլի դրվագում, ամեն ինչ շատ ավելի դժվար է դառնում։ Թիմը լավ կոլեկտիվ որոշումներ է կայացնում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Այս պահին «Բարսելոնան» 82 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Մադրիդը» 75 միավորով երկրորդ տեղում է։