Կառլո Անչելոտտին պայմանագիր է կնքել Բրազիլիայի ազգային հավաքականի հետ

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պայմանագիր է կնքել Բրազիլիայի ազգային հավաքականի հետ։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա իտալացի մասնագետը կհեռանա Իսպանիայից «Ռեալ Սոսյեդադի» հետ առաջնության եզրափակիչ խաղից հետո։ Նոր գործատուի հետ արդեն համաձայնություններ են ձեռք բերվել, և փաստաթղթերը ստորագրվել են, ինչը Անչելոտիին կդարձնի «պենտակամպեոնների» պատմության մեջ առաջին օտարերկրացին։

Բրազիլիայի հավաքականը պետք է մնացած ընտրական խաղերում լուծի 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգրի խնդիրը։ Մինչև որակավորման փուլի ավարտը մնացել է 4 փուլ։ Թիմը 21 միավորով չորրորդ տեղում է։