Ռուբեն Ամորիմը համոզել է թիմի կիսապաշտպանին մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» 33-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն մտածում է անգլիական ակումբում մնալու մասին՝ չնայած Սաուդյան Արաբիայի և MLS-ի հետաքրքրությանը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան «Կարմիր սատանաների» կազմում։

Նշվում է, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը զգալի ազդեցություն է ունեցել Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» մնալու որոշման վրա։

Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 խաղ, խփել հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։