2002 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է «Ռեալ Մադրիդի» դեմ առաջիկա խաղի մասին։
«Նախքան ապագայի մասին մտածելը, արժե կենտրոնանալ ներկայի վրա։ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղը հիանալի հնարավորություն է վերականգնվելու համար։ Միակ բանը, որ մենք չենք կարող թույլ տալ, Չեմպիոնների Լիգայից դուրս մնալն է, ապա տանը պարտվել Մադրիդին», – ասել է Ռիվալդոն Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։
«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։