«Ռեալը» Դավիդ Ալաբային փոխարինող է գտել

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Այաքսի» 19-ամյա պաշտպան Ջորել Հատոյով։ Այս մասին հաղորդում է Relevo-ն։

Ըստ աղբյուրի՝ «Ռեալ Մադրիդը» գնահատում է հոլանդացի խաղացողին իր բազմակողմանիության համար։ Ֆուտբոլիստը կարող է խաղալ ինչպես պաշտպանության ձախ եզրում, այնպես էլ կենտրոնում։

«Ռեալ Մադրիդը» դիտարկում է Հատոյին որպես 32-ամյա Դավիդ Ալաբայի հավանական փոխարինող։

Հատոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել է երեք գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 30 միլիոն եվրո։