Ռաֆինյա․ «Հնարավոր է՝ առանց նրա ես հիմա «Բարսելոնայում» չլինեի»

«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան ոգևորությամբ է խոսել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ աշխատելու մասին։

«Ես հավերժ շնորհակալ կլինեմ Հանսի Ֆլիկին։ Նա փոխեց իմ կարիերան։ Նա ուզում էր ինձ տեսնել մարզումների ժամանակ, նախքան ապագայիս վերաբերյալ որոշում կայացնելը։ Նա ինձ տեսնում էր իր ծրագրերում։ Հնարավոր է՝ առանց նրա ես հիմա կլինեի մեկ այլ ակումբում, ոչ թե «Բարսելոնայում»», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 28-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ, խփել է 32 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։