Nike-ը կարող է օգնել մադրիդյան ակումբին ձեռք բերել Վիկտոր Գյոկերեսին

Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու, «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարող է միանալ Մադրիդի «Ատլետիկոյին»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Nike-ը կարող է օգնել «Ատլետիկոյին» ձեռք բերել հարձակվողին, որի արժեքը գնահատվում է 70-100 միլիոն եվրո։

Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոյի» հովանավորը հետաքրքրված է շվեդ հարձակվողի մադրիդյան ակումբ տեղափոխությամբ և պատրաստ է հոգալ տրանսֆերի ծախսերի մի մասը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի գարնանը Nike-ը երկարաձգեց իր համագործակցությունը «Ատլետիկոյի» հետ՝ կնքելով նոր պայմանագիր մինչև 2035 թվականը։ Պայմանագրի երկարաձգման արդյունքում «Ատլետիկոն» դարձավ երրորդ ակումբը, որն ունի լավագույն հովանավորչական պայմանագիրը՝ «Բարսելոնայից» և ՊՍԺ-ից հետո։