«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն կարող է լքել թիմը այս ամռանը։
Այս մասին հաղորդում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա գերմանացին գոհ չէ ակումբի առաջարկած նոր պայմանագրից և կարող է լքել Մյունխենը որպես ազատ գործակալ։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին» և Լա Լիգայի մի քանի թիմեր։
Սանեն այս մրցաշրջանում անցկացրել է 44 խաղ, խփել 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։