LA LIGA. «Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Ռեալ Մադրիդին» 🎥

Իսպանական Լա Լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվեց 4-3 հաշվով՝ կատալոնական ակումբի հաղթանակով։

4-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից խաղի հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն։ 14-րդ րոպեին Կիլիան Մբապպեն խաղի հաշիվը դարձրեց 0-2:
18-րդ րոպեին կատալոնացիների պաշտպան Էրիկ Գարսիան կրճատեց հաշվի տարբերությունը։

32-րդ րոպեին իսպանացի հարձակվող Լամին Յամալը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 34-րդ րոպեին բրազիլացի հարփձկվող Ռաֆինյան խաղի հաշիվը դարձրեց 3-2: Բրազիլացին 45-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ և դարձրեց հաշիվը 4-2։

Երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին Կիլիան Մբապպեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

 

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝

Standings provided by Sofascore