«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է տարվա լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ արտասահմանում՝ ըստ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության (UNFP):
Այս մասին հայտնի դարձավ կազմակերպության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության միջոցով։ 2024/25 մրցաշրջանում Մբապպեն շարունակեց իր փառահեղ կարիերան՝ «Ռեալ Մադրիդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփելով 38 գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։
Հիշենք, որ մադրիդյան ակումբ տեղափոխվելուց առաջ 26-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է «Մոնակոյի» և ՊՍԺ-ի գույները, իսկ հիմա՝ նոր ակումբի կազմում իր դեբյուտային մրցաշրջանում, նա արժանացել է այս հեղինակավոր տիտղոսին։ Ֆրանսիացին «Լոս Բլանկոսում» խաղում է 2024 թվականի ամռանից, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։