«Ռեալ Մադրիդը» արտագնա խաղում պարտվեց «Բարսելոնային» 4-3 հաշվով։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հեթ-տրիկ ձևակերպեց։
Opta-ի տվյալներով՝ Մբապեն 21-րդ դարում դարձել է ընդամենը երրորդ ֆուտբոլիստը, որը հեթ-տրիկ է ձևակերպել «Էլ-Կլասիկոյում»։ Նախկինում դա արել են «Բարսելոնայի» երկու նախկին խաղացողներ՝ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը։
Ինչ վերաբերում է «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին, ապա Իսպանիայի առաջնության «Էլ-Կլասիկոյում» հեթ-տրիկ ձևակերպած վերջին մարդը 1995 թվականին Իվան Սամորանոն էր։
Ի դեպ, «Բարսելոնայի» դեմ վերջին խաղում Կիլիան Մբապպեն գերազանցեց Իվան Սամորանոյի ռեկորդը «Ռեալ Մադրիդի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում խփած գոլերի քանակով։