Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում

«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, հաղորդում է Times-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բորուսիան» հետաքրքրված է 19-ամյա անգլիացով։ Ջոբի եղբայրը՝ Ջուդ Բելինգհեմը, նախկինում հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել 30 միլիոն եվրո։

Ջոբ Բելինգհեմը այս մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում Չեմպիոնշիփում անցկացրել է 40 խաղ, խփել է չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։