Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Ես շատ հպարտ եմ մեր մտածելակերպով և իմ թիմի վերաբերմունքով»

Այսօր իսպանական Լա Լիգայի հերթական տուրում «Բարսելոնան» պարտվում էր 0-2 հաշվով, բայց առաջին խաղակեսում չորս գոլ խփեց «Ռեալ Մադրիդի» դարպասը։

Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 4-3 հաշվով։ Խաղից հետո «Բլաուգրանայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանեց ևս մեկ վերադարձի մասին հարցին։

«Հեշտ չէր տեսնել 0-2 հաշիվը։ Բայց մեր թիմն ունի շատ ուժեղ մտածելակերպ։ Հաճելի է տեսնել դա։ Եվ ամեն ինչ կապված է մարզումների հետ. տղաները իսկապես վայելում են միմյանց հետ մրցելը։ Ես շատ հպարտ եմ մեր մտածելակերպով և իմ թիմի վերաբերմունքով», – լրագրողներին ասել է Ֆլիկը։

«Բարսելոնայի» հաջորդ Լա Լիգայի խաղը հինգշաբթի՝ մայիսի 15-ին է։