«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա պորտուգալացով հետաքրքրված է «Չելսին»։ Լոնդոնցիները սկսել են վերանայել բանակցություններ խաղացողի հնարավոր տրանսֆերի շուրջ, և «Միլանը» պատրաստ է բաց թողնել հարձակվողին 75 միլիոն եվրոյի դիմաց։
Լեաուն այս մրցաշրջանում անցկացրել է 48 խաղ, խփել 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։