Էրլինգ Հոլանդը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

Հարձակվող Էրլինգ Հոլանդը պատրաստվում է որոշ ժամանակ անց փորձել իր ուժերը Իսպանիայի առաջնությունում։ Մամուլը տարբեր ժամանակներում նորվեգացուն կապել է Լա Լիգայի երկու սուպերակումբների՝ «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» հետ։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, Հոլանդը բացառել է իր տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»։ Հիմնական պատճառը տնտեսական չէ, այլ սպորտային։ Ֆուտբոլիստը հասկանում է, որ Վինիսիուսի և Մբապպեի հետ հարձակման գծում իր համար տեղ չկա։

«Բարսելոնայում» աստղային հարձակվողը տեսնում է մի նախագիծ, որտեղ կարող է դառնալ նոր դարաշրջանի առաջնորդը։ Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է ավարտվել 2026 թվականի ամռանը։ Կատալոնացիները ժամանակ ունեն իրենց ֆինանսական գործերը կարգի բերելու համար։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։