Էնցո Մարեսկա. «Որոշ մարզադաշտերում տրիբունաների աղմուկն ազդում է մրցավարների որոշումների վրա»

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է իր թիմի պարտությունը Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Նյուքասլի» դեմ խաղում (0:2): Լոնդոնցիները 33-րդ րոպեից մնացին տասը խաղացողով: Նիկոլաս Ջեքսոնը ստացավ ուղիղ կարմիր քարտ։

«Իհարկե, հեռացումը ազդեց խաղի ընթացքի վրա։ Այս մարզադաշտում խաղալն արդեն դժվար է, իսկ մեկ խաղացող պակասով՝ կրկնակի դժվար է։ Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում մենք ունեինք խաղի ընթացքը փոխելու առնվազն երեք լավ հնարավորություն։

Ինչ վերաբերում է կարմիր քարտին, եթե մրցավարը ցույց է տալիս այն, դա նշանակում է, որ նա այն համարում է հեռացում։ Բայց որոշ մարզադաշտերում տրիբունաների աղմուկը ազդում է մրցավարների որոշումների վրա»,- ասաց մարզիչը մամուլի ասուլիսում: