«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մի քանի պայմաններ է դրել ակումբի ղեկավարության առջև, որոնց դեպքում նա պատրաստ է մնալ իր պաշտոնում։ Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա իսպանացին խնդրել է գործողությունների ազատություն, խոշոր տրանսֆերներ և աշխատավարձի բարձրացում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման», «Լայպցիգը», «Բայերը» և այլ եվրոպական ակումբներ։
Ֆաբրեգասը «Կոմոն» գլխավորում է 2024 թվականի ամռանից։ Նրա գլխավորությամբ Ա Սերիայի նորեկը 36 տուրից հետո 48 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։