«Ռեալ Մադրիդը» արտագնա խաղում 4-3 հաշվով պարտվեց «Բարսելոնային» և գործնականում հրաժեշտ տվեց չեմպիոնական տիտղոսը նվաճելու հույսերին։ Խաղից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անդրադարձել է հանդիպման արդյունքին։
«Այս մակարդակի խաղում կարևոր է լավ պաշտպանվել և լավ հարձակվել։ Մենք լավ հարձակվեցինք, բայց 30 րոպեի ընթացքում մենք սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում, որոնք, ի վերջո, մեզ պարտության բերեցին։ Եկեք չմոռանանք, որ բացակայում էին հինգ պաշտպան։
Կարող էինք երկու անգամ հաշիվը դարձնել 4-4։ Մենք մնացինք խաղի մեջ մինչև վերջ։ Ես տեսա խաղ հիանալի թիմի դեմ, բայց խաղադաշտում կային երկու հիանալի թիմեր», – ասել է Անչելոտտին։