«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի ներկայացուցիչները հանդիպել են «Ալ-Հիլալի» նախագահ Ֆահադ բին Նաֆելի հետ, հայտնում է ինսայդեր Սաշա Տավոլերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ բին Նաֆելը ներկայացրել է սաուդյան ակումբի նախագիծը և նաև առաջարկել է երեք տարվա պայմանագիր 30-ամյա պորտուգալացու համար։
Ակնկալվում է, որ Ֆերնանդեշը կարող է համաձայնվել տեղափոխությանը, եթե Սաուդյան Արաբիայում նրա աշխատավարձը կազմի տարեկան մոտ 30-35 միլիոն եվրո, սակայն կողմերը դեռևս չեն կարողացել համաձայնության գալ այս հարցի շուրջ։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ, խփել 19 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։