«Արսենալի» պաշտպանը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

«Արսենալի» պաշտպան Յակուբ Կիվերը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա լեհի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մարսելը»։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 27 խաղի, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։