Արնե Սլոտ․ «Նրանք իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն»

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը խոսել է ակումբի երկրպագուների կողմից պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի նկատմամբ սուլոցների մասին, երբ նա փոխարինման էր դուրս եկել Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում (2-2):

«Ես չեմ հաշվել նրան սուլող և ծափահարող մարդկանց թիվը։ Ինչպես ասացի, նրանք իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը», – Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ 26-ամյա «Լիվերպուլի» թիմի սանը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի «Լիվերպուլը»։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կմիանա «Ռեալ Մադրիդին» ազատ գործակալի կարգավիճակով։