🎥 Խելահեռ․ Գերմանիայի վեցակի չեմպիոնը երկար դադարից հետո վերադարձավ Բունդեսլիգա

«Համբուրգի» երկրպագուները զանգվածաբար տոնեցին ակումբի վերադարձը Բունդեսլիգա յոթ տարվա ընդմիջումից հետո։

Երկրորդ Բունդեսլիգայի 33-րդ տուրի նախավերջին խաղում «Համբուրգը» սեփական հարկի տակ 6-1 հաշվով հաղթեց «Ուլմին» և երաշխավորեց իր վերադարձը Բունդեսլիգա։

«Համբուրգը» 2017/2018 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ հանդես կգա Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում

Եզրափակիչ սուլիչից հետո երկրպագուները ուրախությունից վազեցին խաղադաշտ։