«Նոայի» սեփականատար Վարդգես Վարդանյանը գրառում է կատարել՝ ակումբի Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ։
«Սա մեր երազանքների գրքի հաջորդ կարևոր տողերից է, երազանքի շարունակությունը, որի համար աշխատել ենք առանց դադարի, առանց հոգնելու կամ հետ նայելու։
Սա նոր սկիզբ է՝ նոր ուղեգիր մեր երկիրը, մեր ակումբը ներկայացնելու աշխարհին։
Շարունակելու ենք մեր գործողություններով, մեր նվիրվածությամբ սիրել մեր երկիրը, առաջ մղել դեպի նոր ֆուտբոլային նվաճումներ։ Կանգ չենք առնում. հավատքով, սիրով, երազանքով շարունակում ենք մեր գերազանցության ճանապարհը», – գրել է Վարդգես Վարդանյան իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ «Նոան» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։