Ա Սերիայի 36-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» արտագնա խաղում մրցեց «Լացիոյի» դեմ։ Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
«Յուվենտուսը» 16-րդ ոչ-ոքին գրանցեց Ա Սերիայի այս մրցաշրջանում, թուրինյան ակումբը ունի նույնքան հաղթանակ։
Խաղի հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին 51-րդ րոպեին։ 90+6-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն հավասարեցրեց խաղի հաշիվը և փրկեց իր թիմին պարտությունից։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝