«Ռեալ Մադրիդը» ցանկանում է անվճար ձեռք բերել «Արսենալի» և «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է ուժեղացնել իր պաշտպանական գիծը՝ առանց տրանսֆերների վրա մեծ գումարներ ծախսելու։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արքայական ակումբի տրանսֆերային ցուցակում են Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու պաշտպաններ։ «Սերուցքայինների» շարքերը կարող են համալրել Ուիլյամ Սալիբան (Արսենալ) և Իբրահիմա Կոնատեն (Լիվերպուլ):

Միևնույն ժամանակ, «Ռեալ Մադրիդի» ղեկավարները չեն ցանկանում գումար ծախսել այս տրանսֆերների վրա և մտադիր են սպասել մինչև խաղացողների պայմանագրերի ժամկետի ավարտը իրենց ներկայիս ակումբների հետ։

Կոնատեն «Լիվերպուլում» կմնա մինչև 2026 թվականը, մինչդեռ Սալիբայի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։