ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ակումբի բոլոր աշխատակիցներին նվիրել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմսեր՝ «Ինտերի» դեմ խաղի համար։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի տվյալներով՝ Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ակումբը կհոգա բոլոր աշխատակիցների՝ Մյունխեն մեկնելու ծախսերը: Բացի այդ, աշխատակիցները կստանան մրցաշարում թիմի վաստակած մրցանակային գումարից մասնաբաժին:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքում հաղթել է Լոնդոնի «Արսենալին» և դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի իտալական «Ինտերին»:
Եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին: